Hraparak.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում տղամարդը 500 դոլարով հին չհրկիզվող պահարան է գնել ու այնտեղ գտել 7,5 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Տղամարդը, ում անունն է Դեն Դոթսոն, այդ մասին պատմել է տեղի հեռուստաշոուներից մեկի ժամանակ։ Նա նշել է, որ նման հին սեյֆերի աճուրդային վաճառքով է զբաղվում եւ սովորաբար գնված սեյֆերը լինում են դատարկ։

Տվյալ սեյֆի համար մի քանի ամիս ոչ մեկը հայտ ներկայացրած չի եղել ու ինքն է որոշել գնել հինգ հարյուր դոլարով։ Թե ում է պատկանել սեյֆը նախկինում՝ հայտնի չէ։ Հնարավոր է, որ տերը կամ տեղափոխվել է այլ տեղ բնակության, կամ բանտ է ընկել, որ դադարեցրել է սեյֆի համար վճարել ու այն դրվել է աճուրդի։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել